Բամբակյա պատերազմ. Չինաստանը բոյկոտում է հագուստի համաշխարհային ապրանքանիշերը
Արևմուտք-Չինաստան հակասությունը շարունակվում է: Չինաստանում ընդլայնվում է արևմտյան հագուստի ապրանքանիշերի դեմ արշավը: Թիրախում են հայտնվել հիմնականում H&M-ը, Nike-ը և Adidas-ը: Սոցիալական ցանցերում կոչեր են հնչում հրաժարվել այդ ընկերությունների արտադրանքներից՝ գրում է euronews-ը:
Զանգվածային բոյկոտը սկսվել է, երբ Արևմուտքի հագուստի խոշոր արտադրողները որոշեցին չօգտագործել Սինծյան բամբակը, որը, նրանց պնդմամբ, աճեցնում են՝ օգտագործելով ույղուրների հարկադիր աշխատանքը: Չինացի պաշտոնյաները, ի պատասխան այդ մեղադրանքների, ցուցադրել են կադրեր բամբակի դաշտերից և նշել, որ Սինծյան քաղաքում դրա արտադրությունը վաղուց մեքենայացված է, և մեծ թվով աշխատողների կարիք չկա:
Արևմտյան երկրները Չինաստանին բազմիցս մեղադրել են ույղուրներին ճնշելու համար: Մարտի 22-ին ԵՄ-ն որոշեց Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների համակարգված խախտումների պատճառով: Պեկինն էլ հայտարարեց, որ այդ քայլերն անպատասխան չի թողնի:
Կարծիքներ