Դևիդ Բեքհեմի հայրը 73 տարեկանում ամուսնացել է երկրորդ անգամ

Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հայրը` Թեդ Բեքհեմը, 73 տարեկանում ամուսնացել է 62-ամյա միլիոնատեր փաստաբան Հիլարի Մերեդիթի հետ։
46-ամյա Բեքհեմը հարսանեկան արարողությանը հանդես է եկել որպես հոր խաչեղբայր։ Պսակադրությունը տեղի է ունեցել լոնդոնյան տաճարներից մեկում։
Հյուրերի թվում էին նաև նրա կինը՝ Վիկտորիան, որդին՝ Ռոմեոն՝ ընկերուհու՝ Միայի հետ, որդի Քրուզը և դուստրը՝ Հարփերը։
ԱՄՆ-ից չի կարողացել գալ միայն փեսայի ավագ թոռը՝ Բրուքլին Բեքհեմը։
Բեքհեմի հայրը բաժանվել է 33 տարվա ամուսնությունից հետո 2002 թվականին:
Կարծիքներ