19 կողմ, 5 դեմ ձայներով ԵՊՀ ռեկտոր ընտրվեց միակ թեկնածուն՝ Հովհաննես Հովհաննիսյանը
Երեւանի պետական հմալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ռեկտոր ընտրվեց միակ թեկնածուն՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Նիստից հետո Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց Հոգաբարձուների խորհրդի նիստը փակ էր ըստ կանոնակարգի, ներկա էին միայն ԵՊՀ հոգաբարձուները:
Նրա խոսքով, Հոգաբարձուների խորհուրդը 19 կողմ 5 դեմ ձայներով 5 տարով ռեկտոր է ընտրել իրեն:
Նշենք, որ առավոտյան ԵՊՀ-ի շենքում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով չի լինում», «Ձեռքերդ հեռու ԵՊՀ-ից»:
Երիտասրադներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան, մինչեւ հասնեն իրենց նպատակների իրականացմանը, որ դավաճանը տեղ չունի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում, որ ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չէ:
Նշենք, որ մինչ այս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նապագահ էր ընտրվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Կարծիքներ