Բելգրադում պարետային ժամ կսահմանվի
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Բելգրադում պարետային ժամ սահմանելու մասին, որը կտևի ուրբաթ օրվանից մինչև երկուշաբթի: Երկրի ղեկավարի խոսքով՝ դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակով:
«Բելգրադը գտնվում է ծայրահեղ իրավիճակում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրավիճակը «անհանգստացնող է» ևս չորս քաղաքներում:
Չորեքշաբթի՝ հուլիսի 8-ից, Սերբիայի մայրաքաղաքում կարգելվի ավելի քան հինգ հոգուց բաղկացած հավաքները:
Կարծիքներ