Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտնել է կորոնավիրուսով իր վարակվելու մասին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն: Անկախ հանգամանքից, որ Covid 19 թեստի արդյունքը դրական է, նախագահը տեղեկացրել է լավ ինքնազգացողության մասին:
Հիվանդության աշտանշանները նախագահի մոտ ի հայտ են եկել նախօրեին:Բոլսոնարուն նշել է, որ ունեցել է բարձր ջերմություն՝ մինչև 38 աստիճան, թոքերի ՄՌՏ հետազոտությամբ թոքաբորբ չի հայտնաբերվել:
Ըստ աղբյուրի, Բրազիլիայի առաջնորդը բազմիցս է փողոցում գտնվել առանց դիմակի և ձեռնոցների: Հանդիպումներին և ցույցերին շփվել և լուսանկարվել է համախոհների հետ, սակայն միշտ չէ, որ հետևել է սեցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտությանը:
Բոլսոնարուն կողմ է «ուղղահայաց մեկուսացման»-ը, որի դեպքումմիայն ռիսկի խմբում գտնվող մարդիկ և 60-ից բարձր տարիքի քաղաքացիները պետք է մնան տանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ աշխարհում ավելի քան 11.5 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, նրանցից ավելի քան 535 հազար մարդ մահացել է:
Բրազիլիան զբաղեցնում է երկրորդ տեղը COVID-19 դեպքերի քանակով: Հիվանդությունն ախտորոշված է 1,6 միլիոն մարդու մոտ: Բրազիլիայում մահացել է ավելի քան 64 հազար մարդ:
Կարծիքներ