Վրաստանում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Օնի քաղաքից ոչ հեռու: Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:46-ին Օնչևի մունիցիպալիտետի  Օնի գյուղից 2 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժը գրանցվել է  10 կմ խորության վրա: Ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում