Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու խուզարկություններ Սևանում. հայտնաբերվել են ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ)

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու խուզարկություններ Սևանում. հայտնաբերվել են ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ)

Հարուցված քրեական գործերի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Սևանում բնակվող երկու տղամարդ ապօրինի զենք և թմրամիջոցներ են պահում։

Հուլիսի 7-ին նրանք հայտնաբերվել են: Դատարանի որոշմամբ, խուզարկություններ են կատարվել նրանց առանձնատներում և օժանդակ շինություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

41-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 34 գրամից ավելի մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված, կանեփի չորացված ցողուններ, կակաչի չորացված գլխիկներ՝ ընդհանուր 75 գրամից ավելի քաշով։

49-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, ինչպես և տարբեր դեղահաբեր։ Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում