Մասկը գործարկում է ածխաթթու գազը վառելիքի վերածելու ծրագիր
ԱՄՆ-ում SpaceX-ը գործարկել է Երկրի մթնոլորտը ածխաթթու գազից մաքրելու ծրագիր՝ դրա հետագա վերամշակմամբ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։
«SpaceX»-ը ծրագիր է գործարկում մթնոլորտից CO2-ը հեռացնելու և այն հրթիռային վառելիքի վերածելու համար»,- գրել է գյուտարարը և կոչ արել բոլոր ցանկացողներին միանալ նախաձեռնությանը։
Մասկի խոսքերով՝ այս նախագիծը իր դերը կունենա նաև դեպի Մարս թռիչքների համար, որի մթնոլորտը, նշում ենք, հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից։
«Մարսում նույնպես անհրաժեշտ կլինի»,- ընդգծել է նա «Թվիթերում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ շվեյցարացի և գերմանացի գիտնականների խումբը փորձնական կայան էր հավաքել, որն օգտագործում է արևի էներգիան՝ ջրից և ածխաթթու գազից վառելիք արտադրելու համար:
Կարծիքներ