ՇՄ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին

ՇՄ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին

Արդեն մի քանի օր է՝ համացանցում կրկին տարածվում է ՀՀ կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 5 տարվա վաղեմության տեսանյութ։ Տարածվող տեսանյութի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները վաղուց պարզվել են:

Նախարարության հաղորդագրությունը՝ ստորև.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականին դիմել էր ՀՀ ոստիկանություն։

ՀՀ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ն, որը որսորդական տնտեսություն է և իր գործունեությունը ծավալում էր ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, որի լուծարման ուղղությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ձեռնարկում է համապատասխան միջոցներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում