Նոր որակ ռուս-պակիստանյան հարաբերություններում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Նոր որակ ռուս-պակիստանյան հարաբերություններում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Ռուսաստանն ու Պակիստանը հետաքրքրություն են ցուցաբերում երկկողմանի հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։ Երեկ աշխատանքային այցով Իսլամաբադ էր մեկնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որտեղ հանդիպումներ է ունեցել պակիստանցի գործընկերոջ՝ Շահ Մեհմուդ Քուրեշիի եւ երկրի բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ։ 2012 թվականից ի վեր սա Լավրովի առաջին այցն է Պակիստան:

Այսպիսով, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը Պակիստանի համար արտաքին քաղաքականության օրակարգի գերակա ուղղություններից մեկն է։ Դրա շրջանակներում Իսլամաբադի համար հետաքրքրություն է ներկայացնում նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը․ դեռեւս 2016-ին Պակիստանը ցանկություն էր հայտնել ստորագրելու Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, սակայն այդ մասով մինչ այժմ առաջընթաց չկա: Եթե ռուս-պակիստանյան հարաբերություններում խոչընդոտներ չկան, ապա ԵԱՏՄ-ում անդամակցության հարցը չի կարող շրջանցել Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու վերջինիս բացահայտ թշնամանքը մեր երկրի հանդեպ։ Վերջին հանգամանքը իր դրսեւորումն ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, երբ Պակիստանը միացել էր թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հայաստանը ԵԱՏՄ-ում ունի վետոյի իրավունք, որից էլ մինչ այս պահը օգտվել է»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում