Մոսկվայում եղանակային վատ պայմանների հետևանքով 2 մարդ է մահացել

Մոսկվայում եղանակային վատ պայմանների հետևանքով 2 մարդ է մահացել

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում եղանակային վատ պայմանների հետևանքով մահացել է երկու մարդ, վիրավորվել՝ 15-ը։

«Քամու պոռթկումները հասել են ավելի քան 21 մ/վրկ-ի, ժամանակին ձեռնարկել ենք բոլոր նախազգուշական միջոցները։ Քաղաքային խոշոր այգիները և հասարակական այլ վայրերն անհապաղ փակվել են: Վտանգի մասին հաղորդագրությունները եղել են քաղաքի էկրաններին, տվյալների կենտրոնի նախազգուշական տախտակներին և այլն։ Բայց, ցավոք, զոհեր եղան»,- ասել է նա։

Նա հավելել է, որ քաղաքային ծառայություններն օպերատիվ կերպով ձեռնարկում են բոլոր միջոցները՝ հետևանքները վերացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում