«Վան»-ը սերբ նոր պաշտպան ունի

«Վան»-ը սերբ նոր պաշտպան ունի

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

Այս մասին հայտնում է «Վան»-ի մամուլի ծառայությունը: Չարենցավանի«Վան» է տեղափոխվել սերբ պաշտպան Նեմանյա Կոյչիչը։


26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական«Պրոլետար», «Նովի Սադ», «Հայդուկ 1912 »,«Կաբել», արաբական «Ալ Բուխիրյահ» ակումբում։

Կոյչիչը «Վան» է տեղափոխվել «Նովի Պազար» ակումբից, պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում