Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Սարաևոյում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Սարաևոյում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։

Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից ասպարեզ դուրս եկավ 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը։ Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթեց մոլդովացի Նիկիտա Իաչիմովին: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 25 երկրի 274 մարզիկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում