Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոց է կառուցվելու

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոց է կառուցվելու

Ծանրամարտի մարզիչ Նարեկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Ջրառատ գյուղում ծանրամարտի մարզադպրոց կառուցելու նախագիծն ամբողջովին պատրաստ է:

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ծրագիր ներկայացրեցինք ԿԳՄՍ նախարարություն Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անունը կրող ծանրամարտի մարզադպրոց կառուցելու համար։Այսօր կարող ենք արձանագրել, որ այս մեկ տարվա ընթացքում կատարվել է շատ մեծ աշխատանք, նախագիծն ամբողջությամբ պատրաստ է»,- գրել է Նարեկ Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում