Ավստրալիայի առողջապահության նախարարությունը Pfizer-ի պատվաստանյութը նախընտրելի է համարել տարեցների համար

Ավստրալիայի առողջապահության նախարարությունը Pfizer-ի պատվաստանյութը նախընտրելի է համարել տարեցների համար

 Ավստրալիայի իշխանությունները COVID-19-ի հիվանդացության աճի ֆոնին չեղարկել են տարեցների համար AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութի օգտագործման սահմանափակումները: Այդ մասին հաղորդել Է AP գործակալությունը:

Երկրի առողջապահության նախարարության ղեկավար Գրեգ Հանթը հավելել Է, որ Pfizer-ի պատվաստանյութը նախընտրելի Է մնում այդ թվում նաեւ տարեցների համար, գրում Է Sydney Morning Herald-ը: Մեկ օր առաջ կառավարությունը հայտարարել Է, որ չեղարկվում են այդ պատվաստանյութը 40-ից բարձր տարիքի քաղաքացիների համար չկիրառելու հանձնարարականները:

Գրեգը նշել Է, որ իրեն հայտնի չԷ, թե քանի մարդ Է ցանկանում պատվաստվել AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութով: Առայժմ Ավստրալիայում արդեն օգտագործվել Է շուրջ 4,6 մլն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութ եւ գրեթե 2,8 մլն չափաբաժին Pfizer-ի պատվաստանյութ:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը չԷր հանձնարարել այդ պատվաստանյութը ներարկել 50-ից ցածր տարիքի քաղաքացիներին, իսկ հետո նշաձողը մինչեւ 60 տարեկան բարձրացրել Է պատվաստումից հետո թրոմբների առաջացման ռիսկի պատճառով: Սահմանափակումները չեղարկվել են Ավստրալիայում դելտա շտամի տարածման պատճառով, որն ավելի վարակիչ Է: Ավելի վաղ Ավստրալիայում AstraZeneca-ի պատվաստանյութ ստացած ավելի քան 3,8 մլն մարդկանցից 60-ի մոտ խախտումներ են դիտվել արյան մակարդման մեջ:

Նրանցից երկուսը մահացել Է, 22-ը գտնվում են հիվանդանոցում, ընդ որում չորսը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 36 մարդ ապաքինվում Է: Կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում Է ստացել ավստրալացիների միայն 5 տոկոսը:

Մայրցամաքում նաեւ հասանելի Է Pfizer-ի պատվաստանյութը, բայց առայժմ դրա պահանջարկը գերազանցում Է առաջարկին: Ավստրալիայում կորոնավիրուսի դելտա շտամով վարակման դեպքերը գրանցվում են հունիս ամսից: Մինչեւ այժմ առկա Է այն կարծիքը, որ Ավստրալիայի իշխանությունները համեմատաբար հաջողությամբ են զսպել կորոնավիրուսի տարածումը:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել Է վարակման 30 հազար 554 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում