Հայաստանում չկա նավթ, գազ, ելք դեպի ծով, Հայաստանը Եվրոպայի կենտրոնը չէ, և դրա համար այնտեղի մարդկային կյանքերը այդքա՞ն էլ կարևոր չէ. Սպիվակովայի գրառումը

Հայաստանում չկա նավթ, գազ, ելք դեպի ծով, Հայաստանը Եվրոպայի կենտրոնը չէ, և դրա համար այնտեղի մարդկային կյանքերը այդքա՞ն էլ կարևոր չէ. Սպիվակովայի գրառումը

Դերասանուհի,հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան ինստագրամում գրառում է կատարել.

Ես ինքս ինձ երդվել էի, որ այստեղ քաղաքականության մասին ոչինչ չեմ գրելու, մանավանդ, որ հաճախ նույնիսկ հմուտ քաղաքական գործիչները դրանից ոչինչ չեն հասկանում: Բայց, ցավոք, մենք նորից համոզվեցինք, որ այսօրվա իրողություններում մեկ պատերազմը մյուս պատերազմից տարբերվում է ԶԼՄ-ներում հրապարակումների չափով:

Այս նկարում այն հարցի պատասխանն է,թե ինչու ես երբեք չեմ մեկնաբանել և չեմ մեկնաբանի պատերազմական իրավիճակի հետ կապված որևէ բան: Արդեն 2 օր է, ինչ հարեւան պետությունը հարձակվել է ինքնիշխան Հայաստան պետության պապենական տարածքի վրա։ Լավ, ո՞ւր եք բոլորդ, հումանիստներ ու իրավապաշտպաններ։ Ո՞ւր է հայոց եռագույնը ձեր ավատարների վրա, այո, Հայաստանում չկա նավթ, գազ, ելք դեպի ծով, Հայաստանը Եվրոպայի կենտրոնը չէ, և դրա համար այնտեղի մարդկային կյանքերը այդքան էլ կարևոր չէ հանրության համար: Այնուամենայնիվ, ձեզանից շատերը վերջին ամիսներին շտապել են Երևան (ի դեպ, ինչո՞ւ ոչ Բաքու) ...

Երբ 2020 թվականի հոկտեմբերին անզորությունից ու հուսահատությունից արտասվել էի՝ տեսնելով, թե ինչպես են մահանում իմ հայրենակիցները, ինչպես է Եռաբլուր գերեզմանատունը վերածվում մեռելների քաղաքի, ձեզանից շատերն ուղղակի անտարբեր դիտում էր… Ես ուզում եմ բացատրել իմ դիրքորոշումը. ներկա իրավիճակի մասին մեկընդմիշտ.

Այդ պատերազմում հայ տղամարդիկ, կանայք, ծերեր ու երեխաներ զոհվեցին զենքից, որը, ի թիվս այլ բաների, մատակարարում էր Ուկրաինան, և Ուկրաինայի նախագահն առաջիններից էր, ով շնորհավորեց Ադրբեջանի նախագահին հաղթանակի կապակցությամբ։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է, նա, ով ականջ ունի, թող լսի, Ռուսաստանն իմ երկիրն է, Ռուսաստանը ինձ տվել է կրթություն, մասնագիտություն, ընտանիք, սեր, ընկերներ, ոչ ոք և ոչինչ ինձ չի ստիպի դավաճանել իրեն։ Հայաստանն իմ հայրենիքն է, և ես այն կսիրեմ ու կպաշտպանեմ մինչև իմ վերջին շունչը։ Աստված շուտ է տեսնում, բայց ուշ է խոսում... Այսքանը...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում