Նավալնու մահվան դատաբժշկական փորձաքննությունը դեռ չկա, իսկ Արևմուտքի եզրակացությունն արդեն պատրաստ է. Զախարովա
Ինչպես արդեն հայտնել ենք, Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Նավալնու մահվան վերաբերյալ ՆԱՏՕ-ի արձագանքին և «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել.
«ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների անմիջական արձագանքը Նավալնիի մահվան վերաբերյալ՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնահավանություն է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Նավալնիի մահվան հետ կապված բոլոր փաստերը պետք է հաստատվեն, և Ռուսաստանը պետք է պատասխանի շատ լուրջ հարցերի։
Կարծիքներ