Ֆինլանդիան առայժմ չի պատրաստվում բացել Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիան առայժմ չի պատրաստվում բացել Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը։

Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։

Սահմանը նախատեսված էր վերաբացել հունվարի 15-ին:

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ բոլոր 8 սահմանային կետերը փակել էր 2023-ի տարվերջին՝ Մոսկվային մեղադրեով ապաստան հայցողների և առանց փաստաթղթերի միգրանտների սահմանն անցնելը խրախուսելու մեջ, ինչը հերքել էր ՌԴ-ն:

«Իշխանությունների կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հնարավոր է երևույթի վերսկսման և ընդլայնման վտանգ՝ ինչպես եղել է նախկինում, քանի որ ըստ ստացված տեղեկությունների, մոտակայքում դեռ կան ներգաղթյալներ, որոնք սպասում են արևելյան սահմանի բացմանը»,- հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում