Քաղաքական դաշտը շարունակում է հետաքրքիր վերադասավորումներ ստանալ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Քաղաքական դաշտը շարունակում է հետաքրքիր վերադասավորումներ ստանալ. կուսակցությունները ակտիվորեն իրենց շարքերն են թարմացնում, արդեն ուրվագծվում են համամասնական ցուցակները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընտրական մարաթոնից անմասն չի մնալու նաև հանրությանը ոչ անհայտ Արայիկ Պարոնյանը, որը մինչև անցած տարվա փետրվարի 8-ը շուրջ 12 տարի զբաղեցրել է սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը՝ երբեմն նաև որպես ժամանակավոր պաշտոնակատար ղեկավարելով համակարգը: Պարոնյանը անցած տարի պաշտոնից հեռացել է, ըստ ամենայնի, նոր իշխանության հետ հակասությունների պատճառով՝ ֆեյսբուքյան գրառմամբ համակարգի «երեխաներին» հորդորելով հետևել Գալուստ Գրիգորիչի խորհուրդին և մեծանալ։
Այժմ Պարոնյանը, ըստ «Փաստի» տեղեկությունների, հանգրվանելու է Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի բարձր հորիզոնականներից մեկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Подробнее: https://shabat.am/am/article/252627/Qaghaqakan-dashty-sharunakum-e-hetaqrqir
Կարծիքներ