Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան մայիսի 11 – 17-ը զորավարժություններ կանցկացնեն Կյուսյու կղզում

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան մայիսի 11-ից մինչեւ 17-ը համատեղ զորավարժություններ կացկացնեն Ճապոնիայի Կյուսյու հարավ - արեւմտյան կղզում: Ապրիլի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին: «Ֆրանսիան մեր դաշնակիցն Է, որը կիսում Է ազատ եւ բաց Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պատկերացումը: Մենք ցանկանում ենք ամրապանդել ճապոնա-ամերիկա-ֆրանսիական դաշինքը եւ բարձրացնել մեր մարտավարական պաշտպանական ունակությունները»,- մեջբերում Է նրա խոսքը Kyodo գործակալությունը:
Զինավարժանքներին, որոնք տեղի կունենան միանգամից երկրի հարավ - արեւմտյան մասի երեք պրեֆեկտուրաներում՝ Կագոսիամյում, Միյաձակիում եւ Նագասակիում, ճապոնական կողմից կմասնակցի այդ թվում ինքնապաշտպանության ծովային ուժերի արագ հակազդման Էլիտային ամֆիբիական բրիգադը: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը եւ ԱՄՆ-ի զինվորականները երեք անգամ անցկացրել են նման զինավարժանքներ, սակայն Ֆրանսիան դրանց կմասնակցի առաջին անգամ: Սպասվում Է, որ զորավարժություններում նաեւ գործի կդրվեն MV-22 Osprey կոնվերտոպլաններ: Ֆրանսիան վերջին տարիներին ուժեղացնում Է փոխգործակացությունն Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ: Մասնավորապես, կանոնոնավոր հիման վրա ֆրանսիացի զինվորականները «Լապերուզ» ծովային վարժանքներն են անցկացնում Ճապոնիայի, Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ: Այս տարի նրանց պետք Է միանա Հնդկաստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ