Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են շինություններ, որոնք կառուցվել են ավելի վաղ, քան Ստոունհենջը
Սաուդյան Արաբիայի հյուսիս-արեւմտյան մասում հայտնաբերվել են հնագույն շինություններ: Նախնական թվագրումը ցույց է տվել, որ դրանք ստեղծվել են ավելի քան յոթ հազար տարի առաջ: Եթե հնագետների հիպոթեզը հաստատվի, ապա կպարզվի, որ այդ շինություններն ավելի հին են, քան Եգիպտոսում բուրգերը եւ բրիտանական Ստոունհենջը, հաղորդում է Planet-today -ը՝ հղում անելով New Scientist-ին:
Առաջին անգամ հնագույն շինությունների ուղղանկյուն հետքերը հայտնաբերվել են հիսուն տարի առաջ: Վերջերս Արեւմտյան Ավստրալիայի համալսարանից մասնագետները որոշել են մասնրամասն ուսումնասիրել այդ գտածոները: Ամբողջ տարածքը, որտեղ երբեւէ նկատել են նախապատմական շինությունների հետքեր, հետազոտվել է բարձրությունից: Գրեթե երկու հազար քաղաքկուսի կիլոմետր մակերեսով տարածքում հայտնաբերվել են հնագույն շինությունների բազմաթիվ հետքեր:
Դրանք կառուցվել են ավազաքարի հսկայական բլոկներից: Մուստատիլ կոչվող շինությունների երկարությունը տատանվել են 20-600 մետրի շրջանում: Սակայն դրանց բոլորի բարձրությունը չէր գերազանցել 20 սանտիմետրը: Դրանից եզրակացություն էր արվել, որ բնակելի շենքեր չէին: Գիտնականները համարում են, որ դրանք կամ սահմանագծել են տարածությունը, կամ եղել են մշակութային շինություններ:
Մուստատիլների մեծամասնությունն ունի պատեր, իսկ ներսում կա բակ: Շինություններից մեկի պեղումների ընթացքում պարզվել է, որ կենտրոնում եղել է խցիկ, որում հայտնաբերվել են խոշոր ընտանի կենդանիների ոսկորներ եւ կմախք: Ըստ էության՝ դա աստվածների համար կենդանիներ զոհաբերելու վայր էր: Ոսկորների ռադոիածխածնային անալիզը ցույց է տվել, որ դրանք թաղված են եղել շուրջ յոթ հազար տարի առաջ, այսինքն՝ 2,5 տարի ավելի վաղ, քան կառուցվել է Ստոունհենջը:
Կարծիքներ