Սա հերթական մանիպուլյիացիան էր այն լրատվամիջոցների կողմից, ովքեր ողջ հետպատերազմյան շրջանը խաղում են Հայաստանի ահաբեկված քաղաքացիների հույզերի ու վախերի հետ. Տիգրան Վարագ

Քանի որ լրատվական դաշտում կրկին քարոզչական քաոս է որոշեցի անդրադառնամ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին։ Լուսանկարում տեսնում եք Սև և Սագի լճերը։
Սև լիճը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հյուսիսարևելյան լանջին՝ ծովի մակերևույթից 2661 մետր բարձրության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Վարագը:
Այն ըստ մեծության բնական լճերից երկրորդն է ՀՀ-ում՝ Սևանա լճից հետո։
Հայաստան - Ադրբեջան պետական սահմանն անցնում է լճի վրայով։ Լճի մոտ 70-80 տոկոսը գտնվում է Հայաստանի տարածքում և համապատասխանաբար մոտ 20-30 տոկոսը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Կարմիր գծով բաժանել եմ, որպեսզի հասկանալի լինի ինչ տարածքի մասին է խոսքը։
Հիմա եթե ադրբեջանցիները եկել ու դիրքավորվել են լճի հյուսիսային ափերին (այսինքն այն ափերին, որոնք նկարի ձախ կողմում են), ուրեմն ընդամենը զբաղեցրել են իրենց դիրքերը այնպես ինչպես ողջ ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով։
Եթե նշված տարածքից ավելի առաջացել են, ուրեմն գոյություն ունի սահմանի խախտում։
Ես ընդամենը ներկայացրել եմ փաստերը։ Ինչ իրավիճակ է լճի մոտ ասել չեմ կարող, բայց տրամաբանությունը հուշում է, որ սա հերթական մանիպուլյիացիան էր այն լրատվամիջոցների կողմից, ովքեր ողջ հետպատերազմյան շրջանը խաղում են Հայաստանի ահաբեկված քաղաքացիների հույզերի ու վախերի հետ։
Լուսանկարն արվել է մեր 2020 թվականի արշավի ընթացքում։
Կարծիքներ