Օպերային թատրոնը մեկ հարթակում կներկայացնի տարբեր կոմպոզիտորների «Ավե Մարիա» գործերը
Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկ համերգային ծրագրի շրջանակում կներկայացնի տարբեր ժամանակներում տարբեր կոմպոզիտորների հեղինակած «Ավե Մարիա» ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավե Մարիա» խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ օպերային թատրոնի ճեմասրահում:
Երեկոյի մենակատարներն են սոպրանոներ Ալինա Փահլեվանյանը, Ռոզա Հովսեփյանը, մեցցո-սոպրանո ՀՀ վաստակավոր արտիստուհի Քրիստինե Սահակյանը, մեցցո-սոպրանո Գրետա Բագիյանը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:
Կարծիքներ