Արսեն Թորոսյանի և Կաորի Իշիկավայի հանդիպմանը ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության (UN Women) Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատու Կաորի Իշիկավային։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության, կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ուղղություններով համագործակցության ընթացքն ու արդյունքները․ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում գենդերային քաղաքականության 2025–2028 թթ. ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ILO) թիվ 190 կոնվենցիայի վավերացման գործընթացին։
Ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները, մասնավորապես՝ «խնամքի տնտեսության» (Care Economy) գաղափարի իրականացման ուղղությամբ․ այս համատեքստում կարևորվել է ԱՍՀ նախարարության հետ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության համաժողովի (COP17) դերը՝ որպես ոլորտային մարտահրավերների գնահատման և լուծումների քննարկման կարևոր հարթակ։


Կարծիքներ