Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն զգուշացնում է, որ իրավիճակը պաղեստինցիների և իսրայելցիների միջև կարող է էլ ավելի սրվել

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն զգուշացնում է, որ իրավիճակը պաղեստինցիների և իսրայելցիների միջև կարող է էլ ավելի սրվել

«Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ իրավիճակը պաղեստինցիների և իսրայելցիների միջև կարող է էլ ավելի սրվել», - ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

«Թագավորությունը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ցանկացած հարձակում՝ ընդգծելով լարվածության թուլացման, խաղաղ գործընթացի վերսկսման և օկուպացման դադարեցման անհրաժեշտությունը»,- ասվում է փաստաթղթում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում