Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։
Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Կարծիքներ