Սլովակիան հուլիսին դարձել է «Գազպրոմ»-ի գազի չորրորդ խոշորագույն գնորդը
ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը նախնական տվյալներ է հրապարակել 2020 թվականի հուլիսին ռուսաստանյան գազի արտահանման մասին, ինչպես նաև 2020 թվականի նախորդ ամիսների ճշտված տվյալները:
Մաքսային վիճակագրությունն արտացոլում է արտահանման համար «Գազպրոմ»-ի մատակարարումների շուրջ 90 տոկոսը: Այն տվյալներ է բովանդակում Ռուսաստանում արդյունահանվող գազի արտահանական մատակարարումների վերաբերյալ այն դեպքում, երբ «Գազպրոմ»-ը Եվրոպային մոտավորապես 20 մլրդ խորանարդ մետր գազ է վերավաճառում Միջին Ասիայից:
Գլխավոր նորությունն այն է, որ Սլովակիան 2020 թվականի հուլիսին չորրորդ խոշորագույն գնորդն է դարձել Գերմանիայից (1,469 մլրդ խորանարդ մետր), Իտալիայից (1,669 մլրդ խորանարդ մետր) եւ Բելառուսից (1,278 մլրդ խորանարդ մետր) հետո. ամսվա ընթացքում մատակարարումները կազմել են 1,065 մլրդ խորանարդ մետր: Ռուսական գազը Սլովակիայի տարածքով գնում է ոչ միայն Եվրոպա, այլև վիրտուալ դարձիչով՝ Ուկրաինա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ