Բիթքոինի փոխարժեքը նվազել է 10 տոկոսով
Ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 51 000 դոլարի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աճուրդի տվյալները:
Թվային արժույթների աճուրդների ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի գինը նվազել է 9,47 տոկոսով՝ կազմելով 51 408 դոլար: Դրանից րոպեներ առաջ փոխարժեքը գտնվել է 51 057-ի սահմանում (-10%):
Միևնույն ժամանակ նշվում է, որ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկ է անում 20 բորսաներից ստացված տվյալների հիման վրա, բիթքոինի փոխարժեքը նվազել է 8,88 տոկոսով՝ կազմելով 51 562 դոլար:
Նախօրեին տեղի ունեցած աճուրդի ընթացքում թվային արժույթը բարձրացել էր՝ հասնելով 55 հազար դոլարի: Դա տեղի էր ունեցել ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ Tesla-ի էլեկտրամեքենաները կարելի է գնել նաև բիթքոինով:
Բիթքոինը հերթական պատմական ռեկորդը սահմանել էր մարտի 13-ին, երբ թվային արժույթի փոխարժեքը հասել էր 61 844 դոլարի:
Կարծիքներ