Տոկիոն Վաշինգտոնին խնդրել է Ճապոնական ծով կորեական ձեւով կոչել
Ճապոնիայի իշխանությունները Վաշինգտոնի ուշադրությունը հրավիրել են Ճապոնական ծովի անվանման մեջ թույլ տրված սխալի վրա, որում ԱՄՆ հնդ-խաղաղօվկիանոսյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Մայք Կաֆկայի հայտարարության մեջ այն Արեւելյան է կոչվել, եւ խնդրել են որոշ շտկումներ կատարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ,
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավելի վաղ Կաֆկան հայտարարել էր, որ տեղեկություններ ունի «Արեւելյան ծովում Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման մասին»:
«Մենք ներկայացրել ենք ԱՄՆ կառավարությանը եւ խնդրում ենք շտկել (սխալը)»,- լրագրողներին ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Մանաբու Սակաին: Նա նշել է, որ ճապոնական կողմի համար սխալն անընդունելի է: Ճապոնիայի դիրքորոշումն այն է, որ «Ճապոնական ծովը» միակ միջազգայնորեն ընդունված անունն է, հավելել է Սակաին:
Միեւնույն ժամանակ, Հարավային Կորեայում և ԿԺԴՀ-ում այս ծովի մեկ այլ անվանում է ընդունված. այնտեղ այն Արեւելյան կամ Արեւելակորեական է կոչվում: Ավելին, Սեուլն արդեն մի քանի տարի փորձում է հասնել նրան, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի կորեացիների համար սովորական աշխարհագրական անվանումը:
Կարծիքներ