Զիդանը ապաքինվել է կորոնավիրուսից․ նա վերադարձել է մարզումներին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է Goal.com-ը։
Ֆրանսիացի մասնագետը վերադարձել է Վալդեդեբաս մարզաբազա ու ղեկավարել է իր թիմին հերթական մարզման ընթացքում։
Զիդանը կորոնավիրուսով էր վարակվել հունվարի 21-ին։ Ֆրանսիացի մասնագետը բաց էր թողել «Ալավեսի» (4-1) և «Լևանտեի» դեմ (1-2) խաղերը:
Կարծիքներ