Կոստանայ-Երևան չարտերային չվերթով 56 քաղաքացի մեկնել է Հայաստան
Ղազախստանում ՀՀ դեսպանություն տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 19-ին կազմակերպվեց «Aircompany Armenia» ավիաընկերության Կոստանայ-Երևան չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 36 ՀՀ, ինչպես նաև 15 ՂՀ, 4 ՌԴ քաղաքացիներ և 1 քաղաքացիություն չունեցող անձ մեկնեցին ՀՀ:
Դեսպանատունը հիշեցնում է, որ պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ: Ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ հետազոտություն անցնելու և թեստի բացասական պատասխանի դեպքում կարող են դուրս գալ ինքնամեկուսացումից։ Տվյալ անձանց թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:վ
Կարծիքներ