Կալիֆոռնիայում 5,8 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չորեքշաբթի օրը Կալիֆոռնիայի Մոհավա անապատում 5,8 բալ մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ռիջքրեսթ քաղաքից 96 կմ դեպի հյուսիս-արեւելք: Օջախը 3 կմ խորությամբ է եղել։
Տուժածների կամ ավերվածությունների մասին որեւէ տեղեկություն չկա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ