Երուսաղեմի սինագոգի պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Յոթ մարդ է զոհվել Արևելյան Երուսաղեմի հրեական Նևե Յակով թաղամասի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Նման թարմացված տվյալներ է տրամադրել Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ահաբեկչական հարձակում Երուսաղեմում. Այս գիշեր տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում ահաբեկիչը ժամանել է Երուսաղեմի Նևե Յակով բուլվարի սինագոգ և սկսել է կրակել մոտակայքում գտնվող մի շարք մարդկանց վրա: Ոստիկանության ուժերն արագ ժամանել են. դեպքի վայրում հայտնաբերել են ահաբեկչին և կրակ բացել նրա վրա, ահաբեկիչը վնասազերծվել է»,- ասվում է ոստիկանության Twitter-ի էջում։
«Ահաբեկչության հետևանքով յոթ անմեղ մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են»,- ասվում է զեկույցում։ Ավելի վաղ The Jerusalem Post-ը և իսրայելական մի քանի այլ լրատվամիջոցներ հայտնել էին ութ զոհի մասին:
Արևելյան Երուսաղեմի Նևե Յակով թաղամասի հրեական թաղամասի սինագոգներից մեկի մոտ զինված հարձակում է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան՝ Շաբաթի սկսվելուց հետո։ Իսրայելի ոստիկանությունն անմիջապես հայտարարել է, որ կատարվածը դիտարկում է որպես ահաբեկչություն։
Կարծիքներ