Քենիայում կանցկացվեն նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ
Նախագահական, խորհրդարանական և տեղական ընտրություններ կանցկացվեն երեքշաբթի օրը Քենիայում՝ այն երկրում, որի տնտեսությունն ամենամեծն է Արևելյան Աֆրիկայում։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ, որոնց թվում չկա գործող նախագահ Ուհուրու Քենյատան՝ սահմանադրական երկու ժամկետի սահմանափակումների պատճառով: Քենյատան նախագահ է ընտրվել 2013 և 2017 թվականներին։ Քվեարկությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 06:00-ին և կտևի մինչև 17:00-ն:
Չորսից ֆավորիտներն են Ռաիլա Օդինգան, ով զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2008-2013 թվականներին, և հանրապետության փոխնախագահ Ուիլյամ Ռուտոն։ Աֆրիկացի վերլուծաբաններն ասում են, որ նրանք ընտրվելու գրեթե հավասար հնարավորություններ ունեն, թեև վերջին հարցումները ցույց են տվել, որ 77-ամյա Օդինգան փոքր-ինչ առավելություն ունի, որը հինգերորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնում: Երրորդ տեղում Ջորջ Վաջակոյան է, իսկ լավագույն քառյակը եզրափակում է Դեյվիդ Մուորեն։
Կարծիքներ