Սինգապուրի իրավապահ մարմիններն առանց օրդերի բնակարաններում ստուգում են հակահամաճարակային կանոնների պահպանումը

Սինգապուրի իրավապահ մարմիններն առանց օրդերի   բնակարաններում ստուգում են հակահամաճարակային կանոնների պահպանումը

Սինգապուրի իշխանությունները առանց օրդերի  իրավապահ մարմինների աշխատակիցներ են ուղարկում բնակիչների տներ՝ ստուգելու, թե արդյոք նրանք պահպանում են սոցիալական հեռավորության կանոնները:

Դերասան Նիկ Միխայիլն այս մասին պատմել է՝ տրամադրելով տեսանյութեր, որտեղ վեց սպաներ, այդ թվում՝ համազգեստով երեք ոստիկան, խոսում են իր կնոջ հետ, որն այդ ժամանակ տանը մենակ է:

«Եկել են առանց օրդերի»,- տեսանյութին կից գրառում է կատարել նա՝ նշելով, որ նկարահանած նյութն ուղարկել է իր փաստաբանին:

Սինգապուրի քաղաքաշինության վարչությունը (URA) Channel News Asia-ի հետ զրույցում հաստատել է, որ սպաները տուն են այցելել հարեւանների կողմից «բազմաթիվ բողոքների» պատճառով, որ այդ տարածքի մարդիկ թույլատրվածից ավել թվաքանակով են հավաքվում:

«Անվտանգ հեռավորությամբ գտնվող իրավապահ մարմիններն իրավունք ունեն առանց որեւէ օրդերի մուտք գործել, զննել եւ խուզարկել տարբեր տարածքներ, որպեսզի ստուգեն, թե արդյոք պահպանվում են COVID-19-ի համաճարակի կանոնները»,- պնդում է գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում