Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. Պետեր Սիյարտո

 Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. Պետեր Սիյարտո

Արևմտաեվրոպական երկրներից ոչ մեկին դուր չի գա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բացահայտ առճակատումը, Արևմուտքը կանի հնարավոր ամեն ինչ դրանից խուսափելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն RT - ին տված հարցազրույցում :

«Կարծում եմ, և սա իմ անձնական կարծիքն է, որ ոչ ոք, նույնիսկ Եվրոպայի արևմտյան մասում, չի ցանկանա, որ նման հակամարտություն ստեղծվի, հետևաբար, ինձ թվում է, որ Արևմուտքում բոլորը կանեն հնարավոր ամեն ինչ՝ խուսափելու համար դրանից»,- ասել է նա։

Հունգարիայի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը նշել է, որ Հունգարիան, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ունի մի շարք պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն։ Եվ միևնույն ժամանակ նա նշել է, որ Բուդապեշտը միշտ կանի հնարավորը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ցանկացած նման հակամարտությունից խուսափելու և կանխելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում