ՀԷՑ-ի հարցը լուծվելու է ՀՀ պետական շահից և էներգետիկ անվտանգությունից ելնելով. ձև չունեք. Հովհաննիսյան

Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված միջազգային դատարանը խնդիր չի տեսել, հայցը մերժվել է: Հետևաբար չեմ հասկանում` հրճվանքն ինչումն է:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ շարունակելով.
««Տաշիր Կապիտալ»-ում, ՀԷՑ-ում, «Տաշիր Պիցցա»-ում իրականացվող քրեիրավական գործողություններում արբիտրը ևս խնդիր չի տեսել, հայցը մերժվել է: Ու էլի, անհասկանալի է`ինչի վրա եք այդքան ուրախ:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վերաբերյալ հայցի բավարարմանը, ապա հարցը լուծվելու է ՀՀ պետական շահից և էներգետիկ անվտանգությունից ելնելով:
Այնպես որ, ձև չունեք...»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռի վերաբերյալ ՀՀ կառավարությունից էլ հայտնել էին, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:
Կարծիքներ