Չինաստանը պատրաստ է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը Թուրքմենստանի հետ

Չինաստանը պատրաստ է խորացնել էներգետիկ համագործակցությունը Թուրքմենստանի հետ. Այս մասին Նուր-Սուլթանում Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար, ՉԺՀ-ի Պետական խորհրդի անդամ Վան Ին։
«Էներգետիկ համագործակցությունը չին-թուրքմենական ռազմավարական համագործակցության կարևոր բաղադրիչն է», - ասվում է Չինաստանի արտգործնախարարության չորեքշաբթի օրը հրապարակված ուղերձում։
Ինչպես նշել է Վան Ին, «անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային իրավիճակը, երկու կողմերի միջև էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու Չինաստանի սկզբնական մտադրությունը մնում է անփոփոխ, և Չինաստանի դիրքորոշումը Թուրքմենստանին որպես կարևոր էներգետիկ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ անսասան է»։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը թուրքմենական կողմի հետ ողջ շղթայով, ընդլայնել համագործակցության մասշտաբները»,- ընդգծեց նա։
Ինչպես նշվում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, կողմերը, ի թիվս այլ բաների, պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը ոչ ռեսուրսային ոլորտներում, ինչպես նաև նպաստել Թուրքմենստանի կայուն, դիվերսիֆիկացված զարգացմանը։
Հունիսի 8-ին տեղի կունենա արտգործնախարարների հանդիպումը «Կենտրոնական Ասիա - Չինաստան» ձեւաչափով։ Դրան կմասնակցեն Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները։
Կարծիքներ