Ճապոնիայի առաջատար ընդդիմադիր ուժը խորհրդարանին կներկայացնի կառավարությանն անվստահություն հայտնելու փաստաթղթի նախագիծը
Ճապոնիայի ընդդիմության առաջատար ուժը՝ Սահմանադրական դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ), որոշել է խորհրդարանին ներկայացնել վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւի նախագիծ։ Այս մասին չորեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Կենտա Իզումին։
«Կառավարությունը թանկացումների պայմաններում իրական միջոցներ չի ձեռնարկում բնակչության կյանքը պաշտպանելու համար, նրա քաղաքականությունը չի բերում տնտեսության շոշափելի առողջացման, սա տնտեսական անգործության քաղաքականություն է»,- ասաց նա։ Ընդդիմությունը միաժամանակ մատնանշում է Ճապոնիայում գների զգալի աճը, մասնավորապես, էլեկտրաէներգիայի եւ սննդամթերքի։
ՍԴԿ-ն ծրագրում է օրվա ընթացքում անվստահության բանաձեւի նախագիծ ներկայացնել խորհրդարանին։ Այս փաստաթղթին կից նախատեսվում է ներկայացնել մամուլում սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող խորհրդարանի ստորին պալատի ղեկավար Հիրոյուկի Հոսոդային անվստահություն հայտնելու մասին բանաձեւի նախագիծ։
ՍԴԿ-ն ներկայումս բանակցություններ է վարում ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ՝ համատեղ ներկայացնելու այդ փաստաթղթերը: Ինչպես հաղորդվում է, կոմունիստական կուսակցությունն արդեն համաձայնել է դրան։
Կարծիքներ