Տեխասում մոտ 100 մեքենա է բախվել միմյանց

Տեխասում մոտ 100 մեքենա է բախվել միմյանց

ԱՄՆ Տեխաս նահանգում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել մոտ 100 մեքենայի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է Washington Post-ը, ավտովթարը տեղի է ունեցել Ֆորտ Ուորթ քաղաքի Interstate 35 West մայրուղու վրա: Միջադեպի հետևանքով առնվազն 5 մարդ մահացել է, 3 տասնյակը՝ վիրավորվել: Վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են:

Ոստիկանության հաղորդմամբ՝ կատարվածի համար պատճառ է հանդիսացել սառցանձրևից հետո ճանապարհին առաջացած մերկասառույցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում