Հեմիլթոնը բարեգործական նպատակներով նվիրաբերել է իր ամբողջ ունեցվածքի 7%-ը
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն ընդգրկվել է Sunday Times-ի վարկանիշում, որը հիմնված է բարեգործությանը նվիրաբերությունների տվյալների վրա։
«Մերսեդեսի» ավտոարշավորդն այս տարի արդեն բարեգործական հիմնադրամներին նվիրաբերել է գրեթե 25 միլիոն դոլար, գրում է հրատարակությունը։ Բրիտանացու կարողությունը կազմում է 360 մլն դոլար, գրում է armsport.am-ը։ Նա միջոցների մեծ մասը նվիրաբերել է կրթության, երիտասարդության և զբաղվածության ոլորտներում բարեգործական գործունեությանն աջակցելու համար:
Հեմիլթոնը զբաղեցրել է հինգերորդ տեղը Sunday Times-ի վարկանիշային աղյուսակում։
Նա բարեգործական հիմնադրամներին նվիրաբերել է իր ամբողջ ունեցվածքի 7%-ը։
Կարծիքներ