ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության նվազման միտում Է նշել
Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն անցած շաբաթվա ընթացքում շարունակել Է նվազել այն դեպքում, երբ մահացությունն ավելացել Է 4 տոկոսով, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Հունիսի 6-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը նվազել Է բոլոր տարածաշրջաններում, բացի արեւելյան Միջերկրականի տարածաշրջանի. այնտեղ հիվանդացությունն աճել Է 58 տոկոսով, Ամերիկաների (13 տոկոսով) եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանի (33 տոկոսով): Դեպքերի քանակության ամենամեծ նվազումը դիտվել Է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում եւ Եվրոպայում՝ 8 տոկոսով Ընդամենը մեկ շաբաթա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 3,2 միլիոն դեպք:
Կորոնավիրուսից մահվան թվաքանակը նվազել կամ չի փոխվել բոլոր տարածաշրջաններում, բացի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի (այնտեղ մահացությունը աճել Է 17 տոկոսով) եւ Ամերիկաների (21 տոկոս): Մահացության ցուցանիշն ամենաշատը նվազել Է արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (35 տոկոսով): Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել Է կորոնավիրուսով պայմանավորված մահվան ավելի քան 8,7 հազար դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման շուրջ 535 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից մահվան ավելի քան 6,3 միլիոն դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ