Ադրբեջանական կողմի պնդումը թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը բացարձակ սուտ է․ ՊԲ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է․
Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը:
Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը:
Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն:
Կարծիքներ