Բորիս Ջոնսոնը սահմանափակումների թուլացումից հետո առաջին գավաթ գարեջուրն է խմել
Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը օգտվել է լավ եղանակից և COVID-19 համավարակի պատճառով նվազեցվող սահմանափակումներից հետո վերջապես խմել է իր առաջին գավաթ գարեջուրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երկուշաբթի օրը Վուլվերհեմփթոն կատարած աշխատանքային այցի ժամանակ Ջոնսոնին նկատել են գարեջուր խմելիս տեղի The Mount փաբում: Վարչապետը պատրաստվում էր այցելել փաբ ապրիլի 12-ին` սահմանափակումների թուլացման առաջին օրը, բայց ապրիլի 9-ին մահացած արքայազն Ֆիլիպի համար երկրում հայտարարված սգի պատճառով չեղարկել էր իր ծրագրերը:
Վարչապետը, այնուամենայնիվ, խմել է իր առաջին գարեջուրը՝ Բիրմինգհեմի քաղաքապետի ընկերակցությամբ:
Կարծիքներ