Աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն այսօր աշխատանքից ազատվել են ՝
ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը
ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը
ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը
Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:
Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց ազատվել են պաշտոններից՝
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը
ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Դավիթ Ավանեսյանը
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը
ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյանը
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի օգնական Արտակ Առստամյանը
[ԱՀ նախագահի աշխատակազմ]
Կարծիքներ