Այսօր Երիտասարդներների միջազգային օրն է. Դավիթ Դանիելյան
Այսօր Երիտասարդներների միջազգային օրն է:
Մեր երիտասարդության լավագույն հատվածին մենք, ցավոք, կորցրինք 2020 թվականին մեզ պարտադրված պատերազմի հետևանքով: Պատերազմի մասնակից բազմաթիվ եղբայրներ ունեն առողջական խնդիրներ, կարիք ունեն օժանդակության և հոգածության:
Ելնելով վերոգրյալից, դժվարանում եմ շնորհավորանքի խոսքեր գրել:
Միայն կասեմ, որ մենք պարտական ենք մեր երիտասարդներին կյանքով, հետևաբար պետք է ապրենք ու աշխատենք հանուն մեր երկրի զորեղ ապագայի, հանուն ծաղկման և առաջընթացի:
Սիրելի երիտասարդներ, աշխատեք շատ, կրթվեք և նորից աշխատեք:
Մենք պարտք ունենք սերունդներին տալու:
Կարծիքներ