Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Խաղացված երեք տուրերից հետո 3 հնարավորից 3 միավորով առաջատարների շարքում է Էլինա Դանիելյանը: 2,5 միավոր է հավաքել Աննա Սարգսյանը: 2-ական միավոր են վաստակել Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: 1,5-ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
Կարծիքներ