Դեսպան Հովհաննես Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա փառատոնին
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ դեսպան Հովհաննես Իգիթյանը և դեսպանության առաջին քարտուղար Արտակ Ղազարյանը մասնակցել են Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպած փառատոնին։
Դեսպանության գրառման մեջ նաև ասված է․
«Տարբեր երկրներից բազմաթիվ հյուրերի մասնակցությունը հաղորդեց փառատոնին իսկապես միջազգային բնույթ։ Շնորհակալություն քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսին, փոխքաղաքապետ Վայդա Ալեկնավիչիենեին, Յոնիշկիսի մունիցիպալիտետին, Լիտվայի Սեյմի պատգամավոր Լյուդաս Յոնաիտիսին հրավիրելու և հրաշալի Յոնիշկիսում միասին անցկացրած հոյակապ ժամանակի համար:
Յոնիշկիս շրջանի միավորված մունիցիպալիտետի օրինակը կարող է օգտակար լինել Հայաստանում իրականացվող համայնքների խոշորացմանը ուղղված բարեփոխման համար»։
Կարծիքներ