Մալիում փակել են արտաքին սահմանները եւ պարետային ժամ սահմանել

Մալիում փակել են արտաքին սահմանները եւ պարետային ժամ սահմանել

Մալիում խռովարարների կողմից կազմված այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն օգոստոսի 19-ին կարգադրել Է փակել երկրի բոլոր արտաքին սահմանները եւ պարետային ժամ Է սահմանել օրվա մութ ժամանակ:  Այդ մասին կոմիտեի անունից ազգային հեռուստատեսությամբ հայտարարել Է Մալիի ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ գնդապետ Իսմայել Վագեն:

«Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից բոլոր օդային եւ ցամաքային սահմանները փակ են մինչեւ հետագա ծանուցումը,- մեջբերում Է անում նրա խոսքից Մեծ Բրիտանիայի BBC մեդիախումբը:- Պարետային ժամը գործում Է 21:00-ից մինչեւ 05:00-ն մինչեւ հետագա ծանուցումը»:

Իսմայել Վագեն նաեւ Մալիի բոլոր ընդդիմադիր խմբերին, որոնք բարենորոգումների կոչ Էին անում, հրավիրել Է մտնել բանակցային գործընթաց, որը պետք Է հանգեցնի նոր ընտրությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում