Եթե Ուկրաինան 2014-ին ՆԱՏՕ-ի անդամ լիներ, Ղրիմը ՌԴ-ի մաս չէր լինի. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս չէր կազմի, եթե 2014-ին Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ լիներ: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Իմ կարճ պատասխանն է. դա տեղի չէր ունենա, որովհետև ՆԱՏՕ-ի գոյության նպատակն է պաշտպանել յուրաքանչյուր դաշնակցի: Եթե հարձակման է ենթարկվել դաշնակիցներից մեկը, ապա գործում է մեկ կանոն՝ մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է կանխարգելել հակամարտություններն ու խաղաղություն պահպանել:
Կարծիքներ